Մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը
Հայաստանում մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է իրագործել ամբողջ Արցախի, այդ թվում՝ Շուշիից, Հադրութից և օկուպացված այլ տարածքներից տեղահանված երեխաների ամանորյա երազանքները:
Հարյուրավոր արցախցի երեխաներ նամակներ են գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա ցանկություններն ու երազանքները: Նամակներն ընդունվել են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը:
Նախաձեռնությանը միանալու կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներից, որոնց շնորհիվ հավաքագրվել է շուրջ $22 հազ.՝ երեխաների երազանքներն ի կատար ածելու համար: Նվիրատվությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:
«Այս նախաձեռնության շրջանակում նպատակ ունենք գնել նվազագույնը 2500 նվերների փաթեթ հենց Արցախում բնակվող երեխաների համար, ինչպես նաև նրանց համար, ում գաղտնի Ձմեռ պապիկները դեռ չեն հայտնվել: Հիմնականում երեխաները ցանկացել են գրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ, սպորտային սարքավորումներ և այլն»,-ասել է նախաձեռնության համահիմնադիր Դիանա Պետրոսյանը:
Նախաձեռնությունն արդեն իսկ հաջողել է, քանի որ առաջին իսկ օրից նրանց են միացել ինչպես անհատ բարերարներ, այնպես էլ կազմակերպություններ Հայաստանից, արտերկրից և Սփյուռքից:
«Արցախի հազարավոր երեխաների համար, ովքեր սարսափելի պատերազմի հետևանքով, ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ ոմանք կորցրել են իրենց հարազատներին, սա լինելու է իրենց կյանքի ամենատխուր Ամանորը: Նրանց կյանքում մի փոքր ուրախություն բերելու նպատակով, մենք որոշեցինք մեկնարկել այս նախաձեռնությունը, որն անմիջապես դրական արձագանք ստացավ: Օր-օրի աճում է արցախցի երեխաների համար նվերներ ուղարկող մարդկանց թիվը: Մենք շատ շնորհակալ ենք և ուրախ, որ մեր նախաձեռնությունն աջակցությունն է ստանում»,-ասել է նախաձեռնության համահիմնադիր Մարգարիտա Վարդանյանը:
«Գաղտնի Ձմեռ պապիկների» գրանցումն ու նվերների հավաքագրումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը: Նվիրատվություն կատարելու համար «Ձմեռ պապիկները» պետք է հետևյալ հղումով ընտրեն արցախցի երեխաների նամակներից որևէ մեկը:
Նվերներն արցախցի փոքրիկներին հանձնելու նպատակով նախաձեռնության անդամներն անձամբ կայցելեն Արցախ դեկտեմբերի 20-ից մինչև տոների ավարտն ընկած ժամանակահատվածում, տեղեկացնում է Banks.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.