Պուտինն ասել է՝ որն է ԵԱՏՄ գլխավոր նպատակը
Եվրասիական ինտեգրման ռազմավարության նախագիծը թույլ կտա ավարտել Եվրասիական տնտեսական միության շրջանակում միասնական շուկայի ձևավորման գործընթացը։ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի առցանց նիստում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաստատելով Ռուսատանի աջակցությունը։
«Մենք սատարում ենք «հնգյակի» կառավարությունների պատրաստած նախագիծը մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։ Նախագիծը նախատեսում է ավարտել ապրանքի, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ու միասնական թվային գոտու ձևավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում», - ասել է նա։
Պուտինը կարծում է, որ այդ լուծումներն «ուղղված են ԵԱՏՄ անդամ երկրների պետությունների տնտեսությունների աճին ու ի վերջո քաղաքացիների բարեկեցությանն ու կյանքի որակի լավացմանը։ «Իրականում մեր հիմնական նպատակն էլ հենց դա է», - նշել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.