Թուրքագետ. Մոտ ապագայում Թուրքիան կօրինականացնի իր «ռազմական բազան» Նախիջևանում
Արցախյան պատերազմում Թուրքիայի մարտավարական նպատակն իրենց խաղաղապահ ուժերը ռուսական խաղաղապահ ուժերի հետ Արցախի սահմանների ողջ երկայնքով տեղակայելն էր, ասուլիսի ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ փաստելով, որ ռուսական կողմը թույլ չտվեց, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Թուրքիայի երկրորդ նպատակը թուրք զինյալների՝ որպես միասնական թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի անդամների տեղակայումն էր, կամ նրանց՝ Արցախի տարածք մուտք գործելու հնարավորություններ էր ՝ մոնիտորինգ անելու պատրվակով: Դա էլ, կարծես թե, չի հաջողվում», - նշեց Ռուբեն Սաֆրաստյանն՝ ավելացնելով, որ նրանք, սակայն, հնարավորությունը ստացան ռուսների հետ համատեղ մոնիտորինգային կենտրոնի մաս կազմելու:
Ասում է՝ դա նվազագույնն էր, որը ռուսները նրանց թույլ տվեցին, ինչը, սակայն, Թուրքիայի համար կարևոր է:
Թուրքագետի խոսքով՝ առաջին անգամ օրինական ձևով իրավունք ստացան հարավային Կովկասում որոշակի գործողություններ իրականացնել՝ կապված ռազմական ոլորտի հետ:
Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի համար բարենպաստ ևս մի քանի հանգամանք ընդգծեց՝ Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության կտրուկ աճը, և Ադրբեջանի ինքնուրույնության կորուսը՝ հօգուտ Թուրքիայի:
«Թուրքիան հնարավորություն է ստանում իր ԶՈւ-ն տեղակայել Ադրբեջանում՝ որպես Արդբրեջանի խնդրանքի բավարարում: Ես սպասում եմ, որ մոտ ապագայում Թուրքիան արդեն կօրինականացնի իր «ռազմական բազան» Նախիջևանում և կսկսի նաև բուն Ադբեջանի տարածքում տարբեր ռազմական կենտրոններ կառուցել: Չեմ բացառում նաև, որ որոշակի հնարավորություն կստեղծի իր համար՝ մոտենալու Կասպից ծովի ափերին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.