ԲՀԿ․ Վարչապետի խոսնակից շուրջ 8 ժամ պահանջվեց, որ անբովանդակ արձագանքով հանդես գա
Ես, որպես հայ, անասելի ամոթի, ցավի, անզորության զգացողություն ունեցա երեկ Բքվում Էրդողանի հայտարարությունները լսելով, բայց այդ հայտարարությունների ազդեցությունն ավելի բացասական հետևանք թողեց այն ժամանակ, երբ ՌԴ պաշտոնատար անձիք ավելի շուտ արձագանքեցին դրանց, քան Հայաստանի պատկան մարմինները, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Ես ցավում եմ, որ ՀՀ կառավարությունից, վարչապետի խոսնակից շուրջ 8 ժամ պահանջվեց, որ անբովանդակ արձագանքով հանդես գան և պատասխանեն Ալիևի և Էրդողանի հայտարարություններին: Ընդդիմության այս կամ այն գործիչի քննադատությունից հետո վարչապետն աճապարում է մտնել լայվ և արձագանքել բոլոր հնարավոր թեզերին կամ մեղադրանքներին, սակայն հետպատերազմյան շուրջ մեկ ամսվա ընթացքում չի ունեցել այնքան համարձակություն, որ արձագանքի Ալիևի՝ մինչև այս պահը հնչեցրած ստորացուցիչ հայտարարություններին», - շեշտեց պատգամավորը:.
Նրա խոսքով, երբ թշնամու կողմից հնչում են հայտարարություններ, թե Զանգեզուրը, Սևանը, Երևանն ադրբեջանական հողեր են, Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք այպես էլ չի լինում, բայց վերջինս չի զլանում կորցրած օծանելիքի վերաբերյալ հանդես գալ ֆեյսբուքյան գրառմամաբ կամ լայվով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.