Նալբանդյան. Հայաստանն ունեցել է պատերազմի ընթացքում Ղարաբաղը ճանաչելու բոլոր հիմքերը
Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նախկին նախարարը կարծում է, որ ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան պատերազմի, որն ավարտվել է երեքուկես օրվա ընթացքում, ներկայիս պատերազմը շատ ավելի երկար է տևել: Ավելին, Ադրբեջանը երեք անգամ խափանել է հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունները։ Դա, ըստ Նալբանդյանի, բավական էր, որ Երևանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, և դա «կարող էր օգուտ տալ»։
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը հիշեցրել է, որ երկար տարիներ Հայաստանը ձեռնպահ է մնացել նման քայլից, քանի որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում էին, որ ճանաչումը կվտանգի բանակցությունների հետագա ընթացքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».