Последние новости

Քաղաքացիները փակել էին Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավելի վաղ Երևանի մի շարք փողոցներ էին փակվել, փակվել էր նաև Սևան-Երևան ավտոմայրուղին։ Այս պահին մայրաքաղաքում երթ է իրականացվում։ Փաշինյանի ընդդիմադիրները երթի ընթացքում կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց և պահանջել վարչապետի հրաժարականը։ Նրանք Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթի համար։

«Առանց Նիկոլ Հայաստան»,- վանկարկում են նրանք, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ