Последние новости

Human Rights Watch-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի անօրինական հրետակոծության մասին

Human Rights Watch միջազգային կազմակերպությունը հայտնաբերել է, որ ադրբեջանական ուժերը, ըստ ամենայնի, իրականացրել են զանգվածային հարձակումներ Ստեփանակերտում ղարաբաղյան հակամարտության ժամանակ՝ ոտնահարելով պատերազմի օրենքները:

Ստեփանակերտում անցկացված հետաքննությունը հայտնաբերել է բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանական ուժերը կիրառել են կասետային զենք և հրետանային հրթիռներ, ինչպես նաև այլ զինատեսակներ, որոնք թույլ չեն տալիս տարբերակել ռազմական թիրախներն ու քաղաքացիական օբյեկտները: Ապացույցները, որոնք վերաբերում են 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, վկայում են, որ բնակելի շենքերը հարվածի տակ են հայտնվել շուրջ 1 րոպեի ընթացքում, ինչը մատնանշում է հնարավոր հրթիռակոծման հավանականությունը (ամբողջ տարածքը դիտարկվում է որպես ռազմական թիրախ), ինչը խոչընդոտում է պատերազմի օրենքներին: Ադրբեջանական ուժերը նաև հարձակվել են ենթակառուցվածքների վրա, ինչը կարող է ունենալ անհամաչափ ազդեցություն քաղաքացիական բնակչության վրա: Հայկական և Լեռնային Ղարաբաղի տեղական ուժերի կողմից ռազմաբազաների և կրկնակի նշանակության ենթակառուցվածքների թիրախավորումը Ստեփանակերտում ենթարկել է քաղաքացիական բնակչությանն լրացուցիչ վտանգի:

«Ադրբեջանական ուժերը, ըստ էության, հասցրել են ոչ ընտրողական օդային և ցամաքային հարվածներ քաղաքացիական կառույցների ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի խոշորագույն քաղաքում, և դա պետք է հետաքննվի անկանխակալ կերպով»,-նշել է Լամա Ֆակիխը՝ կամզակերպության ճգնաժամերի և հակամարտությունների հարցերով տնօրենը: «Չնայած ռազմական գործողությունները դադարել են, այդուհանդերձ, քաղաքացիական բնակչությունը շարունակում է տառապել կարևորագույն ենթակառուցվածքների վրա անհամաչափ հարձակումների հետևանքով»:

Կազմակերպությունն այցելել է Լեռնային Ղարաբաղ հոկտեմբերին և նոյեմբերին, և խոսել Ստեփանակերտի 19 խաղաղ բնակչի, տեղական իշխանության երկու ներկայացուցչի, ոչ կառավարական կազմակերպության աշխատակցի և չորս բնակիչների հետ, որոնք փախել են Հայաստան, սակայն ներկա գտնվել մարտական գործողությունների ժամանակ: Կազմակերպությունը նաև ձեռք է բերել և վերլուծել արբանյակային նկարներ, որոնք արվել են սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում, և հաստատում են հաշվետվությունները, լուսանկարները և տեսանյութերը Ստեփանակերտում ադրբեջանական բազմաթիվ օդային և ցամաքային հարվածների մասին՝ ներառյալ բազում վնասված կառուցվածքները: Կազմակերպությանը հաջողվել է ուսումնասիրել Ստեփանակերտում հարձակումների որոշ վայրեր:

Կազմակերպությունը բացահայտել է, որ, բացի ռազմական օբյեկտների վրա հարձակումներից, ադրբեջանական ուժերը հարձակվել են բնակելի շրջանների վրա ոչ ընտրողական ազդեցության զենքի կիրառմամբ, կիրառել ավիացիոն սպառազինություն այդ շրջաններում, ինչպես նաև հրետանի բնակավայրերում, որոնք չեն եղել ակնհայտ ռազմական թիրախ: Այդպիսի հարձակումները ոչ ընտրողական են և խախտում են պատերազմի օրենքները, քանի որ դրանք չեն տարբերակում քաղաքացիական անձանց, քաղաքացիական օբյեկտներն ու ռազմական թիրախները: Հակամարտող կողմերը նաև պետք է զերծ մնան բնակավայրերում պայթյունավտանգ ռազմամթերք կիրառելուց, որոնք ունեն խոցման մեծ գոտի, քանի որ դրանք ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը:

Ստեփանակերտի վրա հարվածների հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Ստեփանակերտում սպանվել է 13, վիրավորվել՝ 51 խաղաղ բնակիչ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ