Արամ Գաբրելյանով. Փաշինյանը խորապես թքած ունի ամեն ինչի վրա
Փաշինյանը խորապես թքած ունի ամեն ինչի վրա. այժմ նրա առջև մեկ խնդիր է դրված՝ փրկել իրեն կամ էլ այնպես անել, որ իրեն մահապատժի չենթարկեն, չձերբակալեն, տրիբունալ չիրականացնեն, քանի որ նա իսկապես դավաճան է, և նա դա հիանալի հասկանում է: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում ասել է «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը:
«Նա, իհարկե, շիզոֆրենիկ է…Իր առաջին հանրահավաքից 20 րոպե անց ես գրել եմ ֆեյսբուքում, որ նա շիզոֆրենիկ է, ով եկել է, որպեսզի հանձնի Արցախը»,-ասել է Գաբրելյանովը:
«Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկրի ղեկավարները դավաճանել են: Նա ևս հայտնվեց այդ ցուցակում: Ոչ մի սարսափելի բան չկա: Հայերը դա էլ կվերապրեն: Պարզապես եթե խոսենք ստորագրման մասին, ապա, իհարկե, ստորագրվել է ոչ թե պարզապես ոչ շահավետ պայմանագիր, այլ այդ համաձայնագիրն ընդհանրապես հաշվի չի առնում հայերի շահերը:
Դա կապիտուլյացիա է: Իսկ ի՞նչ էիք դուք ուզում: Եթե դու արհեստականորեն հանձնում ես Շուշին, ապա դա կապիտուլյացիա է: Նա պարզապես կապիտուլացվեց, քանի որ վախկոտ է, և Արցախի նախագահը, որքան էլ որ տարօրինակ է ղարաբաղցի տղամարդու համար, պարզապես պաթոլոգիկ վախկոտ դուրս եկավ»,-նշել է նա:
Նա նաև մեկնաբանել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պահվածքը՝ կապված Ղարաբաղում պատերազմի հետ:
«Եթե դու արդեն պարտավորություն ես ստանձնել, վերցրու զենք և պաշտպանիր, գնա և մեռիր Շուշիում մարտի դաշտում: Ինչո՞ւ թողեցիր տղաներին Քարին տակում մարտի դաշտում և թաքնվեցիր Ստեփանակերտում, իսկ այժմ քեզ ներկայացնում ես որպես մեծն ղեկավա՞ր. «Կվերանորոգենք սա, կվերանորոգենք նա»: Ո՞ւմ և ի՞նչ ես ուզում վերանորոգել: Դու Արցախի կեսը հանձնեցիր, պահեցիր միայն քո գինու գործարանները…և քո հողերը»,-նշել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.