Էդուարդ Շարմազանով. Սա վերջին պատերազմը չի, դա բոլորիս է պարզ
Շատ կարևոր է արձանագրել այն հանգամանքը, որ հայ հազարավոր նահատակ զինվորներին միացան նաև ռուս խաղաղապահները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, Երասխում ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակի բացմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարև Էդմոն Մարուքյանը:
«Օգտվելով առիթից ուզում եմ դատապարտել Ադրբեջանի այդ ահաբեկչական ակտը Հայաստանի տարածքում խոցվեց ռուս խաղաղապահների ուղղաթիռը: Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ ունենք փխրուն խաղաղություն և այդ փխրուն խաղաղությունը պետք է ամեն գնով պահպանենք, հզորանանք, ուժեղանանք: Այո, մենք շատ ուժեղ հարված ենք ստացել, բայց պետք է ոտքի կանգնենք և գնանք առաջ: Այս ամեն ինչում շատ մեծ դերակատարում ունի ռուս ժողովուրդը և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուս ժողովրդին, ՌԴ-ին իրենց անգնահատելի բարձր ներդրման, ջանքերի և ՀՀ տարածքների պաշտպանության համար»,- ասաց նա:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր ելույթում ասաց, որ ռուսական ուղղաթիռի խոցումը ոչ միայն ուղղված էր Հայաստանին, Ռուսաստանին, այլ այն նաև ուղղված էր մեր բարեկամությանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթության դեմ:
«Բարեկամությունը կարևոր է, բայց մենք նախևառաջ պետք է կարողանանք դասեր քաղել մեր սխալներից, մեր մեղքերից: Յուրաքանչյուր ձախողում նոր վերելքի սկիզբ է, բայց այդ նոր վերելքը կլինի այն ժամանակ, երբ մենք գիտակցենք, որ մենք մեր երկրում պետք է թշնամիներ չունենանք: Մենք պետք է ուժ գտնենք, ճշմարտության ուղին գտնենք և գնանք դեպի հավիտենականություն, իսկ որ սա վերջին պատերազմը չի, դա էլ է բոլորիս պարզ»,- ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.