Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին․ «Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել»
Նիկոլ Փաշինյանը պարտաճանաչորեն իրականացրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության բոլոր կետերը՝ մեկը մյուսի հետևից հանձնելով Արցախի շրջանները, իսկ հիմա Ադրբեջանն ինչ ուզում անում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՊՆ-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի
Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:
Հիմա սա ո՞նց հասկանանք, սա էլ Փաշինյանի ձևակերպած անորոշություննե՞րն է, էլ ի՞նչ անակնկալներ սպասենք։
Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել։
Ի դեպ ՊՆ-ի հաղորդագրության բառամթերքն էլ է մտահոգիչ՝ ՀԱՐՁԱԿՎՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ առումով։
Այլ բան է միջադեպը, մեկ այլ բան՝ հարձակվողական գործողությունների վերսկսում ձևակերպումը։
Եթե ամեն դեպքում իրավիճակը երկրորդ տարբերակով է ընթանում, ապա իրադրությունն առավել մտահոգիչ է դառնում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.