Արցախի իշխանությունը հուշարձանների ցանկ կփոխանցի ՌԴ խաղաղապահներին
Արցախի մշակույթի նախարարությունն առաջիկա օրերին ռուս խաղաղապահներին կփոխանցի Արցախի պատմական ու մշակութային հուշարձանների ամբողջական ցանկը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը։
Ռուս խաղաղապահներին տեղեկություններ կներկայացվեն նաև Արցախում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների մասին. մասնավորապես, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում է գտնվում Մարշալ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) տուն-թանգարանը, իսկ Շուշիում ՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։ Բացի այդ, գրեթե յուրաքանչյուր գյուղում (ինչպես նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում) կան Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձաններ։
«Մենք տեղյակ չենք, թե հիմա դրանք ինչ վիճակում են, բայց տեսանյութեր ենք հավաքում սոցցանցերից։ Օրինակ` Facebook-ում հրապարակված տեսանյութերից մեկում շիշ են դրել Ավետարանոց գյուղում գտնվող հուշարձանի վրա և սկսել են կրակել։ Բոլոր նման տեսանյութերը մենք հավաքում ենք և՛ խաղաղապահներին, և՛ միջազգային հանրությանը ներկայացնելու համար», - հավելեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ Արցախում ընդամենը երկու հազար հուշարձան կա, ընդ որում` մշակույթի նախարարությունը չի տարբերակում դրանք` լինեն մզկիթներ, քրիստոնեական տաճարներ, թե Մեծ Հայրենականին նվիրված հուշարձաններ։
Հուշարձանների ամբողջական ցանկն առաջիկայում կթարգմանվի, իսկ խաղաղապահ կորպուսի հրամանատարական կազմի հետ կքննարկվեն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հուշարձանների պաշտպանության միջոցները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.