Արցախի ՄԻՊ-ը հանդիպում-քննարկում է ունեցել Կանադայի խորհրդարանականների հետ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, որպես հիմնական խոսնակ, մասնակցել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Արցախ» ու «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբերի և Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպված առցանց հանդիպում-քննարկմանը:
Պաշտպանը խորհրդարանականներին է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը, Ադրբեջանի զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և հայ գերիների ու զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորումները: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Կանադան պետք է գործնական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ու Թուրքիայի հանցավոր վարքի պատժման ու նոր հանցագործությունների կանխման ուղղությամբ՝ որպես դրական օրինակ նշելով կոնկրետ զինատեսակների պահեստամասերի վաճառքի արգելքի կիրառումը:
Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար իրավիճակին, տեղահանված և անօթևան անձանց կարիքներին, հայ գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպմանը ելույթ են ունեցել նաև «Կանադա-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ռեյչըլ Հարդերը, «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը և Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի իրավունքների լրիվ ու արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.