«Մեդիա պաշտպան»․ Հանրայինի լրատվականը փորձում է շեղել հանրությանը և զբաղված է վարչապետի պաշտպանությամբ
Հանրային հեռուստաընկերությունը դեկտեմբերի 12-ի լուրերի գլխավոր թողարկմանը չի ներկայացրել Արցախում ադրբեջանական հարձակողական գործողությունների ամբողջական պատկերը: Մասնավորապես, բուռն քննարկումների առիթ է դարձել վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությունը։ Դրան արձագանքել է անգամ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ իր զարմանքը հայտնելով ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ նրա հայտարարությանը, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան»-ը:
Հանրայինը չի հայտնում, որ Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են կուտակված, որ ուժային ողջ համակարգը կենտրոնացվել է վարչապետի տունն ու աշխատավայրը պաշտպանելուն, իսկ թշնամին գրավում է Արցախի գյուղերը, թշնամին օգտագործել է հրետանի, ունենք 6 վիրավոր։
Շատ լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ հանդես են եկել հայտարարություններով: Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հարց է բարձրացրել՝ Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը, Փաշինյանը պետք է ասի՝ ինչ պայմանավորվածություն ունի Պուտինի ու Ալիևի հետ։
Լրատվականը չի ներկայացրել, որ Սորոսի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել։ ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարել է, որ այս պատերազմում ամենամեծ մեղքն ունի Սորոսի գրասենյակը և նրա բոլոր շահառուները։ Նա նշել է, որ իրենք տեղյակ են, թե ինչ սեմինարներ, ինչ ժողովներ էին իրականացվում, մասնավորապես Թբիլիսում՝ ադրբեջանական մերձեցման համար։
Հասարակական- քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն, անդրադառնալով ադրբեջանական նոր հարձակմանը, հայտարարել է, որ սա ևս մեկ փաստարկ է նրանց համար, ովքեր քարոզում են, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ ընկերություն, առևտուր անել, դիվանագիտական հարաբերություն հաստատել։ Հիշեցնենք, օրերս Պետրոս Ղազարյանի հյուրը Անդրանիկ Քոչարյանն էր, որը հայտարարեց, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ սկսել հաղթող կողմի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, և որ սրբորեն պետք է պահենք հրադադարը։ Այնինչ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետը խախտվել է, որի համաձայն հայտարարվել էր ամբողջական հրադադար ու բոլոր ռազմական գործողությունների ավարտ, կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում։ Փաստացի, հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որոնք նախկին ԼՂԻՄ և ոչ 7 շրջանի մաս են կազմում, թշնամին վերցրել է։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ այս օրհասական շրջանում Հանրայինի լրատվականը փորձում է շեղել հանրությանն այլ թեմաներով, վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն ու ակցիաները մեծամասամբ չեն ներկայացվում կամ հպանցիկ, փոխարենը ներկայացվում են ծավալուն ռեպորտաժներ, որտեղ հեռավոր գյուղերի քաղաքացիները պահանջում են, որ վարչապետը հրաժարական չտա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 14:59
Глава Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, говоря о акциях неповиновения, проходящих в последние дни близ села Киранц, а также о процессе делимитации госграницы между Арменией и Азербайджаном в Тавуше, призвал граждан Армении законными способами выразить свой протест.
-
2024-04-27 14:54
Вчера ночью неизвестные на автомобиле с тонированными стеклами, без номеров, вероятно, позже в сопровождении губернатора области и других чиновников, тайно приехали, проникли на «подлежащие сдаче территории» и совершили какие-то неизвестные действия. Об этом в беседе с журналистами заявил предстоятель Тавушской епархии, архиепископ Баграт Галстанян.
-
2024-04-27 14:49
Власть, которая в 2018 году прославляла, восхваляла и поощряла выход на улицы и присоединение к политическому шествию некоторых солдат миротворческой бригады, сегодня говорит о недопустимости этого. Об этом на своей странице в Facebook написал депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2024-04-27 14:15
Россия выступает за продолжение контактов между Баку и Ереваном, они необходимы для полной разрядки и урегулирования спорных вопросов, сообщил пресс-секретарь президента России Дмитрий Песков, передает РИА Новости.