Արա Աբրահամյան․ Փաշինյանի հեռացումը բխում է իր իսկ շահերից
Փաշինյանի հեռացումը ոչ միայն ժողովրդի կամքն է, րոպե առաջ նրա հեռացումը նաև բխում է իր իսկ շահերից: Այդ մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, հաղորդվում է Ռուսաստանի Հայերի միության ֆեյսբուքյան էջում:
«Փաշինյանի հեռացումը ոչ միայն ժողովրդի կամքն է, րոպե առաջ նրա հեռացումը նաև բխում է իր իսկ շահերից: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ բոլորիս համար, և նախ, Փաշինյանի համար»,-ասել է Արա Աբրահամյանը:
Նա նաև մեկնաբանել է Արցախի հարցով Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումը:
«Հայտարարությունը ստորագրելիս Փաշինյանը չի մտածել մարդկանց մասին: Ինչպե՞ս կարելի էր 5 օր տալ մարդկանց, որ ազատեն իրենց տներն ու դուրս բերեն անհայտ ուղղությամբ և անհայտ տրանսպորտով այն կարողությունը, որը նրանք տարիներով ստեղծել են»,-նշել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.