Վանեցյան․ Վարչապետի հետ կարող եմ հանդիպել միայն հրաժարականի պայմանները քննարկելու համար
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել «Իմ քայլի» պատգամավորների հետ` երկրին վերաբերող հարցերը քննարկելու համար:
«Այո, ես պատրաստ եմ երկխոսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Եթե լինի հանդիպման հրավեր` «Իմ քայլը» պատգամավորների կամ Աժ նախագահի կողմից, ապա կընդունեմ այդ հրավերը ու նրանց հետ կխոսեմ մեր երկրի ապագայի մասին», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ա.Վանեցյանը` պատասխանելով «Իմ քայլի» հետ հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցին:
Ինչ վերաբերում է «Իմ քայլի» կողմից վարչապետի այլ թեկնածուի առաջադրմանը ու դրա շուրջ հնարավոր երկխոսությանը` Ա.Վանեցյանն ընդգծել է. «Մենք նման օրակարգ չունենք», երկխոսությունը կարող է վերաբերել բացառապես երկրի ապագային վերաբերող հարցերին:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք պատրաստ է հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանին` Ա. Վանեցյանը արձագանքել է շատ կտրուկ. «Ոչ: Վարչապետի հետ կարող եմ հանդիպել միայն մի հարցի շուրջ` նրա հրաժարականի պայմանները քննարկելու համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.