Արցախում ռուս զինծառայողները ավելի քան 4800 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում շարունակում են տեղանքի ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և ականազերծում են կատարել Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում: Պայթյունավտանգ առարկաների որոնումը կատարվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանին հարող տարածքներում:
Մեկ օրում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհածածկույթ, զննվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացնելու համար դուրս բերվել 51 պայթյունավտանգ առարկա:
Արցախում ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր ականազերծել են ավելի քան 155 հա տեղանք, 38 կիլոմետրից ավելի ճանապարհ, 375 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 4811 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չգործած ռազմամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացնում են տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշը միջոցառումների ապահովմամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.