Ի՞նչ վիճակ է Սյունիքում՝ ադրբեջանցիների տված ժամկետը լրանալուց հետո
Հակառակորդը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ժամանակ է տվել Սյունիքի մարզի Ագարակ համայնքի սահմանին հայ դիրքապահներին մինչև այսօր՝ առավոտյան ժամը 8։00-ը դիրքերից հետ գնալու համար։ Այս տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ սահմանին որևէ փոփոխություն չկա. «Մենք հետ չենք գնացել, մնացել ենք նույն տեղերում. այս պահին հանգիստ վիճակ է, ոչինչ տեղի չի ունենում»։
Անդրադառնալով երեկ տարածված այն լուրերին, թե այդ ուղղությամբ մոտ կես ժամ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել, քաղաքապետն ասաց. «Ինտենսիվ փոխհրաձգություն տեղի չի ունեցել, մասնավորապես, երեկ ավելի հանգիստ է եղել։ Կրակոցներ հաճախ են լինում, որն արդեն նորմալ է դարձել»։
Գևորգ Փարսյանը նշեց նաև, որ երեկվա այդ լուրերից Կապանում քաղաքացիների մոտ մեծ տագնապ է եղել, սակայն այսօր բնակչությունն ավելի հանգիստ է։
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել էր այս տարածաշրջանին` չբացառելով, որ առաջիկայում հնարավոր է լարվածություն առաջանա նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջանների սահմանազատման հետ կապված։
Վարչապետի մեկնաբանմամբ, այդ շրջանների մասին համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն` ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Եվ եռակողմ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում։
Վարչապետը հայտնել էր, որ կան իրադրության լուծման մի քանի առաջարկներ ու տարբերակներ, և հայկական կողմն առաջիկայում պետք է որոշում կայացնի այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.