Последние новости

Խծաբերդի ու Հին թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի գյուղապետերը հաստատում են՝ հայկական կողմից 10 անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում էին նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:

 Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հայական կողմը ունի 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմն ու զոհեր և վիրավորներ։

Սադրիչ գործողությունները հետագայում շարունակվել են նաև Շուշիի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ