ԵՊՀ դեկան․ Հայաստանը հրաժարվո՞ւմ է Ցեղասպանության միջազգային ճանաչումից
ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև հայ-թուրքական այսօրվա սահմանի դեմարկացիան տևել է 3 տարի՝ 1968-1971 թվականներին, իսկ հիմա GPS-ով փորձում են 5 րոպեում դեմարկացիա անել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ մտավորականների հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա դիմելով Վազգեն Մանուկյանին, ասաց. «Թուրքերը Արցախի հարցը լուծել են իրենց օգտին, հիմա թուրքական պաշտոնական հռետորաբանությունը հետևյալն է՝ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և դա է լինելու սահմանները բացելու գինը: Մեր իշխանությունները հայտարարում են, որ ուզում են բացել սահամնը: Այստեղից կարո՞ղ ենք ենթադրել, որ մեկ առավոտ հայ ժողովուրդը բախվելու է հերթական «անակնկալին», որ Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից»:
Ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց. «Դեմարկացիան շատ բարդ, իրավաբանական պրոցես է, GPS-ով էլ սահմաններ աշխարհում երբեք չեն գծվում, հատկապես, երբ ադրբեջանցիները շատ լավ աշխատել են ու մենք բան չենք արել:
Սահմանազատման ժամանակ երկկողմանի հանձնաժողով է ստեղծվում, որոշվում են որոշ կետերի կոորդինատները, հետո գրվում է կոորդինատից կոորդինատ սահմանը, պետք է անցնի գետի ափով, թե ինչպես, որից հետո լինում է դելիմիտացիա, հետո կրճատում են կամ ասում են՝ այս կողմ իջեցնենք, որովհետև արոտավայր է, հետո այն հաստատվում է և սահմանը ճշտվում է: Դա հսկայական պրոցես է, եթե մենք հիմա դա սկսենք, մենք մեզ կորուստ ենք ունենալու և մի քանի հազար հեկտար կորցնելու ենք: Հիմա դրա ժամանակը չէ, դա պետք է կազմակերպել իրավաբանորեն ճիշտ: Ընդ որում, եթե վեճեր են առաջանում երրորդ կողմ է լինում»,- նշեց Վազգեն Մանուկյանը:
Անդրադառնալով Ռուբեն Մելքոնյանի հարցին, թե Թուրքիայի հետ սահմանների բացման համար, Թուրքիայի կողմից կար երեք նախապայման՝ Արցախի հարցը, Կարսի պայմանագրի ճանաչումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, Վազգեն Մանուկյանը նշեց, որ իր վարչապետ եղած ժամանակ նման հարց չի քննարկվել, այն ժամանակ Թուրքիայի հետ երկաթգիծն աշխատում էր և փորձ էր կատարվում, որ առանց Ցեղասպանության հարցը մի կողմ դնելու Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ, բայց այդ բոլոր փորձերը վերջացան 1992 կամ 93 թվականին, երբ Քելբաջարը ազատագրեցինք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.