Последние новости

Ապարանում բողոքի ակցիա է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։

«Մեր այսօրվա հավաքն ունի ընդամենը մեկ նպատակ՝ պահանջում ենք, որ այս իշխանությունը հեռանա: Թուրքի հետ համաձայնության եկած իշխանությունը, թուրքի գրպանը մտած իշխանությունը չի՛ կարող ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Ռուսլան Բարսեղյանը:

Ռուսլան Բարսեղյանը նշեց, թե ինչու են Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանում. «Երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, խոսք տվեց, որ յուրաքանչյուր հարց կքննարկի ժողովրդի հետ, խոսք տվեց, որ Արցախն անառիկ կպահի, որ պետք է յուրաքանչյուր հայ որոշի Հայաստանի ճակատագիրը: Բայց բոլորս տեսանք, որ Փաշինյանը գիշերով ստորագրեց այդ ամոթալի կապիտուլյացիոն հայտարարությունը՝ չհարցնելով ոչ մեկիս»:

Ըստ Ռուսլան Բարսեղյանի՝ այն մարդիկ, որոնք համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք մինչ օրս սատարում են նրան, նույնպես դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ