Ջերմուկի քաղաքապետ. Սահմանն այժմ 12 կմ է հեռու Ջերմուկ քաղաքից
Ջերմուկի սարերի մոտ ադրբեջանական զինվորական մեքենաների կուտակումները եղել են շուրջ երկու շաբաթ առաջ, երբ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական նոր սահմանին է մոտեցել՝ սահմանները ճշտգրտելու և դիրքերը ամրապնդելու համար։ Այս մասին News.am-ին հայտնեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ օրը ինքը նույնպես եղել է սահմանին, բանակցություններ են ընթացել երկու կողմերի միջև՝ սահմանազատման առնչությամբ։
«Ոնց որ մերոնք են բարձրացել մեքենաներով, այդպես էլ իրենք են եկել, ընդ որում իրենց մեքենաները չեն եղել միայն Ջերմուկի ուղղությամբ դիրքերը պահելու անձնակազմ տեղափոխող, այլ նաև հարակից ուղղություններով։ Հայկական կողմից եղել են զինվորականներ, բանակցությունները վարել ենք ՊԲ համապատասխան սպաները, խորհրդային տարիների գծված սահմանով սահմանազատում է արվել, մեր բանակն էլ կանգնած է Հայաստանի սահմանին»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ Ջերմուկի ուղղությամբ սահմանը պահում են Քարվաճառից դուրս եկած բանակային ստորաբաժանումները։
Սահմանն այժմ, ըստ քաղաքապետի, 12 կմ է հեռու Ջերմուկ քաղաքից։ Այդ հատվածում ադրբեջանական վերահսկողության տակ են անցնում կրկին արոտավայրեր, որոնցից օգտվում են մոտակա գյուղերի բնակիչները։
Քաղաքապետի խոսքով՝ Ջերմուկի՝ սահմանամերձ դառնալուց հետո քաղաքի առօրյան չի փոխվել, առողջարաններն աշխատում են նախկինի պես։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.