Последние новости

Զեյնալյանը հայրենադարձվող անձանց վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- գրել է Զեյնալյանը Facebook-յան իր էջում:

Նա նշել է, որ հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատներ էին ներկայացրել Եվրոպական դատարանին:

«Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,- ասվում է հայտրարության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ