Ռուս խաղաղապահներն ականազերծում են Արցախը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ականազերծել են ավելի քան 156 հեկտար տարածք, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 5 հազար պայթուցիկ առարկա։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր առմամբ ականազերծվել է ավելի քան 156 հեկտար տարածք, շուրջ 40 կիլոմետր ճանապարհ, 375 բնակելի շինություն և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ հինգ հազար պայթյունավտանգ առարկա», - նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները մաքրել են 1,5 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել 189 պայթյունավտանգ առարկաներ, որոնք ենթական են ոչնչացման:
«Պայթյունավտանգ առարկաների մեծ մասը, որոնք հայտնաբերում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները, կազմում են հրետանային արկեր, ականանետեր, ձեռքի նռնակներ»,-նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 18:34
На Площади Республики Еревана 10 мая проходит митинг движения «Во имя Родины» под руководством предстоятеля Тавушской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Баграта Галстаняна. ОЖИДАЕТСЯ, ЧТО ОН ОБЪЯВИТ О ДАЛЬНЕЙШИХ ШАГАХ. Напомним, что с утра в Ереване и ряде областей прошли многочисленные мирные акции народного неповиновения, к движению присоединись многие студенты.
-
2024-05-10 17:58
Жители села Киранц вновь заблокировали дорогу Ереван-Тбилиси на участке Киранц-Воскепар. Об этом Sputnik Армения сообщил один из жителей села.
-
2024-05-10 17:56
Госдума России утвердила кандидатуру Михаила Мишустина на пост председателя правительства, за его кандидатуру проголосовали 375 депутатов.
-
2024-05-10 17:14
Члены инициативы «Айакве» перекрыли трассу Спитак – Ереван. Об этом Новости Армении – NEWS.am сообщили с места проведения акции.