Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԵԹԵ ՉՓՈԽԵՆՔ ԽԵԼԱԳԱՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԿՆԵԼ ՁՈՐԸ

ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցն դատարկ փամփուշտով կրակոց է անվանել՝ նշելով, որ այսուհետ Ռուսաստանն է որոշելու. խաղացնի Մինսկի խմբին, թե չխաղացնի, կամ ինչ չափով խաղացնի: Ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ Մոսկվայի հետ լիարժեք, անկեղծ և վստահելի աշխատող նոր իշխանություն,- գրել է Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցն դատարկ փամփուշտով կրակոց էր։ Ակնհայտ է, որ այսուհետ Ռուսաստանն է որոշելու. խաղացնի Մինսկի խմբին, թե չխաղացնի, կամ ինչ չափով խաղացնի։

Ռուսաստանն Արցախյան խնդրի կարգավորման փաստացի երկու խաղադաշտ է ստացել և դաշտի ընտրությունը կկատարի ըստ գլոբալ աշխարհաքաղաքան խաղի լոկալ դրսևորումների։

«Արևմուտք թե Թուրքիա» տարբերակների մեջ մեզ ակնհայտորեն ձեռնտու է առաջինը, շատ հասկանալի պատճառներով։

Սակայն պատերազմի ընթացքում Արևմուտքի գործած բազմաթիվ սխալները և չգործած բազմաթիվ քայլերը կտրուկ նվազեցրել են իր ներկայության հիմնավորումը տարածաշրջանում։ Արևմուտքն ինքն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։

Բայց անգամ այս մեխանիկան է երկրորդական, մինչև մենք չունենանք Մոսկվայի հետ լիարժեք, անկեղծ և վստահելի աշխատող նոր իշխանություն։

Հայաստանը այս պահին Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Իր անվտանգության հարցով էլ այս դավադիր ոհմակի շուրթերով հղումներ է անում ոչ թե ուժեղ բանակի, այլ միջազգային նորմերի վրա, որոնք, իդեպ, գնալով ավելի քիչ են աշխատում այսօրվա աշխարհում։

Այս իշխանության հեռացման հարցը ոչ միայն կապիտուլյացիոն ակտի և դավադրությունների «հաշիվը փակելու» խնդիր է, այլև իրականում Հայաստանի և Արցախից մնացած հատվածի անվտանգության հարց։

Հենց հաջորդ պատմական ոլորանին Հայաստանը կարող է ընկնել ձորը, ուստի օր առաջ պետք է փոխել մեքենան փախցրած, ջարդուփշուր արած, անսթափ և 5000 հոգի տակը գցած խելագարին»,- գրել է Աշոտյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ