Քննարկվել են ՀՀ-ում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների զարգացման հեռանկարները
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Մասնավորապես, Հակոբ Արշակյանի և ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը, կարևորել է ազատ տնտեսական գոտու տարածքում գործող ինովացիոն ընկերությունների գործունեության ընդլայնումը, բարձր գնահատել վերջիններիս զարգացման տեմպերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը և ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը:
Հիմնվելով արդեն առկա փորձի վրա՝ Նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ծրագրեր իրականացնելու արդյունքում, հայկական գիտական և ինժեներական մտքի շնորհիվ, հնարավոր կլինի ստեղծել ռազմական և ինժեներական արտադրանք՝ հետագայում երկու երկրների զարգացման նպատակով կիրառելու համար:
Դաշնային գործակալության ղեկավարը դրական է գնահատել առաջարկը և տեղեկացրել, որ համատեղ հետագա զարգացման ծրագրի առկայության դեպքում հնարավոր կլինի իրականացնել առարկայական քննարկումներ և աշխատել գործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.