Փաշինյանն իրավունք ունի՞ իր հակահայ, ապազգային ոտքը դնելու Եռաբլուր
Սևազգեստ այրի տիկին Կարինեի ամուսինը 1992թ. անհետ կորել է: Հորից հետո 13 տարեկանից բոլոր շարժումներին մասնակցած նրա որդին՝ 42 տարեկան Գարիկ Գրիգորյան էլ անհետ կորել է Արցախյան այս պատերազմում:
«Բոլոր դռները ծեծում եմ, ՊՆ, ԱԱԾ, Կարմիր խաչ եմ դիմել, Նիկոլին էլ եմ նամակ գրել, բայց անարդյունք: Անգամ արյուն եմ տվել ԴՆԹ-ի համար: Խնդրում եմ ոտքի կանգնեն պատկան մարմինները, օգնեն, իմ բալին գտնելու համար: Մեկը մի օր դուռս չծեծեց, ասեր՝ ու՞ր ա Ձեր որդին», - սևազգես մայրերի ու այրիների ասուլիսում ասաց տիկին Կարինեն:
Զոհված ազատամարտիկներից մեկի քույրն էլ պատմեց.
«Եղբայրս ասում էր՝«երբ վերևից նայում եմ Քարվաճառին, հասկանում եմ՝ ինչի համար եմ կանգնած այստեղ»: Ու շատ տղաներ եմ տեսել, որ հասկանում էին՝ ինչի համար են կռվում: Այդ ամենը դարձնել է առ ոչի՞նչ...»
Նա հարցեր է բարձրացնում.
«Ի՞նչ սգո օր է հայտարարում, արդյոք իրավուքն ունի՞ Եռաբլուր ոտք դնելու, արդյոք իրավունք ունի՞ իր պիղծ, հակահայ, ապազգային ոտքը դնելու Եռաբլուր»:
Սևազգեստ այրի Սաթենիկ Խլղաթյանն էլ բարձրաձայնեց՝ թույլ չի տալու, որ Փաշինյանը Եռաբլուր մտնի, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.