Վազգեն Մանուկյանը հանդիպել է խմբագիրների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը, տեղեկացնում է News.am-ը:
Քննարկման առանցքում եղել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն խնդիրները, որոնք առնչվում են պատերազմին, դրա հետևանքներին, երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, շարժման հետագա գործողություններին ու ծրագրերին:
Վազգեն Մանուկյանը ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն ու խորը մտահոգությունները, հնարավոր լուծումներն ու ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում՝ առաջիկա անելիքները:
Շեշտվել են մասնավորապես բանակի վերազինման հրատապ անհրաժեշտությունը, ստորագրված եռակողմ փաստաթղթի իրականացման գործընթացը հօգուտ հայկական կողմի իրագործելու հնարավորությունները, Արցախյան հարցի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով վերականգնելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները, Հայաստանի բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումն ու վերաիմաստավորումը, սպասվող սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհները, այլ հարցեր:
Ընդգծվել է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանում սկսվելու է զարգացման մի նոր փուլ, որը չի կրկնելու անկախությունից ի վեր Հայաստանի նախորդ փուլերում արձանագրված սխալները:
Լրատվական կայքերի խմբագիրներն իրենց հերթին արտահայտել են լուրջ մտահոգություն ստեղծված իրավիճակի առնչությամբ, բարձրացրել իրենց հուզող հարցերը ներաքաղաքական, անվտանգային, հասարակության բարոյահոգեբանական խնդիրների վերաբերյալ, ներկայացրել առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել ճգնաժամի հանգուցալուծմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.