Սիրանուշ Սահակյան․ Խծաբերդից հաստատված գերեվարման դեպքեր կան
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ բնակավայրի ուղղությամբ դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմն ունի գերեվարված զինծառայողներ: Նրանց հարազատները Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար հանդիպել են իրավաբանների հետ:
«Մենք ստացել ենք դիմումներ, հիմա էլ ստանում ենք, աշխատանքները շարունակվում են: Իսկապես, Խծաբերդից հաստատված գերեվարման դեպքեր կան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Նա չնշեց, թե կոնկրետ քանի դիմում են ստացել, քանի որ թիվն անընդհատ փոխվում է. «Այս պահին աշխատանքները շարունավում են: Ամեն պահ զրուցում ենք ընտանիքի անդամների հետ: Քիչ առաջ երեքն էր, հիմա անընդմեջ մեծանում է: Աշխատանքներն ավարտելուց հետո կկարողանանք հաստատ նշել, թե քանի գերեվարված անձ կա: Գերեվարվածները զինծառայողներ են»:
Ս. Սահակյանի ներկայացմամբ, պատերազմի սկզբից սկսած՝ սեպտեմբերի 27-ից, օրվա կտրվածքով 30-40 հոգի այցելում է իրենց, ընտանիքի անդամներ, սակայն դա չի նշանակում, որ հանդիպման արդյունքներում անպայման գերեվարման իրավական գործընթաց են սկսում, որովհետև ուսումնասիրում են ապացույցները:
«Այն գործերը, որոնցով ներկայացվել են դիմումներ, այս պահին գերազանցում են 70-ը: Սա միայն անհապաղ միջոց կիրառելու դիմումներ են, շուրջ երկու տասնյակ գործերով արդեն հիմնական գանգատներ էլ ենք ներկայացրել»,- նշեց փաստաբանը:
Երեք խումբ անձանց գործերով են դիմում ՄԻԵԴ՝ զինվորական անձիք, որոնք գերեվարվել են մինչև սեպտեմբեի 27-ը, պատերազմի ընթացքում գերեվարված զինվորականներ և քաղաքացիական անձիք: Ս. Սահակյանը հայտնեց, որ երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձված անձանց շուրջ կեսն այն գերիներն էին, որոնց իրավունքների պաշտպանության նպատակով իր գործընկեր Արտակ Զեյնալյանի հետ Ադրբեջանի դեմ գանգատներ էին ներկայացրել Եվրոպական դատարանին:
Նա նշեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակն է գերեվարման բոլոր դեպքերը փաստաթղթավորվեն ու ապացույցների ճնշման ներքո ստիպել, որպեսզի հաստատվեն անձանց գերեվարումները, ստիպել քաղաքական գործընթացների շրջանակում հնարավորինս արագ վերադարձվեն: Երկրորդ նպատակն է, ներկայացնել, թե ինչ վերաբերմունքի են արժանացել հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձիք, դրանց առնչությամբ ազգային արձագանքը և փոխհատուցումները:
«Մենք պնդել ենք և կիսում ենք այն համոզմունքը, որ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը դուրս է եկել միջազգային կանոններից, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների դրվագներ կան, որոնց առնչությամբ պետք է լինի Ադրբեջանի պատասխանատվությունը»,- նշեց նա:
Այս առնչությամբ, ըստ Ս. Սահակյանի, բավական աշխատանք ունեն անելու, իհարկե, բոլոր հարցերը քննարկելով ու համաձայնեցնելով իրենց վստահորդների հետ:
Ս. Սահակյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բացի իրենց կողմից ներկայացված գանգատներից, մոտավոր 35 անձի գործով ևս դիմում է ուղարկվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).