Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ԴՈՒ ԶՐՈ ԵՍ, ՈՉ ԴՐՍՈՒՄ, ՈՉ ՆԵՐՍՈՒՄ ԴՈՒ ԱՋԱԿԻՑ ՉՈՒՆԵՍ, ԴՈՒ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՍ
2․5 տարի իրեն ժողովրդի ընտրյալ վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանը, այժմ թաքնվել է ոստիկանական շարասյունների ետևում և փախչում է, երբ երթը մոտենում է Կառավարության շենքին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նա իրավունք չունի ղեկարարել այս սրբազան երկիրը։ Ինքը հրահրել է պատերազմ։ Ինքն իր կիրթ, կառուցողական ընկեր Ալիևի հետ բերել է պատերազմ։ Այսօր էլ բոլորին պատասխանում է բացի Էրդողանից, բացի Ալիևից։ Ինքն է թուրքերին բերել է Կովկաս, ինքն է թուրքերին բերել Հայաստան ու Արցախ։ Եվ դրա համար ինքը պետք է հեռանա։ Ցանկացած այլ օրակարգային հարց կեղծ է։ Այ տղա, դու իշխանություն չունես Հայաստանում։ Դու պախկվել ես ոստիկանների, ուժայինների կառույցների ետևում։ Դու առանց քո թիկնապահի չես կարողանում դուրս գալ։ Դու, որ 2․5 տարի քեզ համարում էիր ժողովրդի ընտրյալ վարչապետ, վախենում ես դուրս գալ ժողովրդի մեջ։ Դե արի այստեղ, լսիր ժողովուրդը քեզ ինչ է ասում։ Հենց երթով մոտենում ենք Կառավարություն, փախչում է։ Նա անելիք չունի, ո՞րն է նրա անելիքը։ Էլի տարածքներ տա՞։ Սա արժանապատվության խնդիր է, սա քաղաքական խնդիր չի։ Ի՞նչ ներկա, ի՞նչ նախկին։ Ե՞ս եմ նախկին թե՞ Անդրանիկ Քոչարյանը, ե՞ս եմ նախկին թե՞ Հովհաննես Իգիթյանը, ե՞ս եմ նախկին թե՞ Հովհաննես Իգիթյանը։ Եթե նախկին ասելով մեզ նկատի ունի, ապա նախկին բոլոր նախագահների օրոք մենք հաղթանակ ենք տարել, ու թուրքն է մեր առաջ ծնկի եկել։ Ինքն է այսօր ծնկի եկել թուրքի առաջ։ Իր հոմանիշն այսօր պարտությունն է ու կապիտուլյացիան մեր, և բոլոր նախկին ղեկավարների հոմանիշը հաղթանակն է»,- ասաց Շարմազանովը։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ քաղաքական պատասխանատվություն կրել նշանակում է հրաժարական տա, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տա, նրան կստիպեն դա անել։
«Հայաստանի պատմության մեջ տեսե՞լ եք նման դեպք, որ վեհափառները, նախկին նախագահները, նախկին վարչապետների մեծ մասը, քաղաքական շատ ուժեր պահանջեն, հասարակության առողջ հատվածը պահանջի պահանջեն վարչապետի հրաժարականը։ Ինձ՝ որպես պատմաբանի, պատմության մեջ հայտնի չէ մի դեպք, երբ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրած մարդը չհեռանա։ Ասում է՝ ես պատրաստ եմ քաղաքական պատասխանատվություն կրել։ Այ անգրագետ, քաղաքական պատասխանատվությունը հրաժարականն է, իրավականը՝ կորոշեն իրավապահ մարմինները։ Բայց, երբ դու խոսում ես քաղաքական պատասախանատվությունից, ապա դա շայկայի հրաժարականն է։ Ամբողջ աշխարհում կոռուպցիոն փոքր սկանդալների համար անգամ կամ ձայնագրությունների, ինչպես ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը, հրաժարական են ներկայացնում։ Սա Արցախի 75 %-ը հանձնել է, Մեղրիով Նախիջևան ճանապարհ է տվել, 44 օր խաբել է բոլորիս, որ հաղթում ենք, 5000 զոհ է տվել, 10.000-ից ավել զոհ է տվել, ասում է՝ ես պատրաստ եմ ճիտակ իմ պարտականնությունները կատարել։ Դու զրո ես, ոչ դրսում, ոչ ներսում դու աջակից չունես, դու պետք է հեռանաս։ Եվ մենք վճռական ենք լինելու պարտադրելու Նիկոլին հեռանալ։ Չի ուզում հրաժարական տա, կստիպենք, որ հրաժարական տա»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:33
Бывший конгрессмен от штата Флорида Мэтт Гейц заявил, что не будет претендовать на назначение Генеральным прокурором США. На эту должность его выдвинул избранный президент Дональд Трамп, сообщает BBC.
-
2024-11-22 14:27
После того, как Международный уголовный суд (МУС) выдал ордера на арест высокопоставленных израильских чиновников, включая премьер-министра Биньямина Нетаньяху, премьер-министр Канады заявил, что страна подчинится решению суда.
-
2024-11-22 14:23
Решение Международного уголовного суда (МУС) выдать ордер на арест премьер-министра и экс-министра обороны Израиля свидетельствует о политической смерти израильского режима. Об этом, как передает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ, заявил командующий Корпусом стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС Ирана) генерал-майор Хосейн Салами.
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.