Последние новости

«Ազիմուտ» ավիաընկերությունը Ուֆա-Երևան-Ուֆա թռիչքներ կիրականացնի

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը Ուֆա-Երևան-Ուֆա ավիաթռիչքներ կսկսի իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Թռիչքները կսկսեն դեկտեմբերի 27-ից, դրանք կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Օդանավը 100 տեղ ունի, թռիչքի տևողությունը մի քաղաքից մյուսը կլինի 2 ժամ 50 րոպե։

Ընկերությունը Ուֆա-Երևան-Ուֆա ավիաթռիչքները պատրաստում էր սկսել գարնանը, սակայն հետաձգեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ավելի վաղ ավիաընկերությունը վերսկսել էր Երևան-Դոնի Ռոստով ավիաթռիչքները, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ