«Փաստինֆո». Փաշինյանը դեռ չի հարցաքննվել
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել ՀՔԾ՝ պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Մովսես Հակոբյանի նոյեմբերի 19-ի ասուլիսում հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո, որոնց համաձայն պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։
«Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ Փաշինյանի՝ Հայաստանի համար ճակատագրական դարձած ապօրինի հանձնարարության ձայնագրությունը ներկայացվել է ՀՔԾ-ին և վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է անելանելի վիճակում՝ Մովսես Հակոբյանին չեն կարող մեղադրել սուտ մատնության մեջ, իսկ Փաշինյանին կալանավորելու համարձակություն չունեն։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Հակոբյանը հաստատել է, որ վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրությունները, ինչը տրամադրվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ Փաշինյանը իր հանձնարարության շուրջ դեռ չի հարցաքննվել։
Ի դեպ՝ բացի հարցաքննությունից որևէ այլ քննչական գործողության Մ.Հակոբյանը չի մասնակցել։ Այսինքն՝ տեղի չեն ունեցել նաև առերես հարցաքննություններ, ինչը վկայում է, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունները հերքող ցուցմունքներ նախաքննական մարմինը ձեռք չի բերել, այլապես նրանց մասնակցությամբ պետք է, որ կազմակերպվեր առերևս հարցաքննություն։
Իսկ թե արդյոք այս պահին նախաքննական մարմինը կարո՞ղ է ապահովել բազմակողմանի, օբյեկտիվ քննությանն իրականացումը հարցին ի պատասխան՝ Հակոբյանը դժվարացավ կարծիք հայտնել, սակայն համոզմունք հայտնեց, որ իր նկատմամբ անօրինականություններ անել չեն կարող, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 14:14
Пока премьер Никол Пашинян продолжает свой «крестовый поход» против ААЦ, который полностью вписывается в канву антицерковных и антиармянских заявлений азербайджанской власти, турецкие «экологи» атакуют Мецаморскую АЭС. В Турции 1 июня 33 организации, занимающиеся вопросами экологии и прав человека, провели акцию в Игдыре, призывая закрыть Мецаморскую атомную электростанцию (АЭС) в Армении, сообщают турецкие СМИ.
-
2025-06-05 13:55
Россия в контакте с азербайджанской стороной и работает над урегулированием вопроса вокруг возможного закрытия Русского дома, сообщил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).