Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔԻ ՇՈՒՐՋ ՍԵՂՄՎՈՒՄ Է ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՕՂԱԿԸ
«Այսօր կայացավ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունների միջև Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մասին հուշագրի ստորագրումը:», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ:
«Սյունիքի շուրջ սեղմվում է թյուրքական օղակը։
Մեր հարավային դարպասի գլխին անարգել կախվում է ոչ միայն թուրք-ադրբեջանական ռազմական բռունցքը, այլև Սյունիքն ենթակառուցվածքներով խեղդելու և Հայաստանից պոկելու վտանգը, ինչի համար նպաստավոր հիմքեր են ստեղծված կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետով։
Այսօր, օրինակ, կայացավ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունների միջև Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մասին հուշագրի ստորագրումը։
Նախիջևանն այս պահին գազը ստանում է Իրանից և գազամատակարարման խնդիր չունի։ Նախատեսվող նոր գացամուղն ունենալու է 160 կմ երկարություն՝ 500 միլիոն խորանարդ մետր գազի հայտագրված հզորությամբ։
Նախիջևանի առկա բնակչությունն ու տնտեսությունը այդքան մեծ ծավալի կապույտ վառելիքի նոր կարիք չունի և դրա սոցիալ-տնտեսական հիմնավորումները ընդամենը ծխաշղարշ են։
Ակնհայտ է, որ տվյալ ծրագիրը ունի այլ տեսանելի նպատակ՝ Սյունիքով ենթադրվող նոր կոմունիկացիոն, արդեն «թյուրքական դարպաս» ստացած միջանցքով Ադրբեջանի գազատար համակարգին միանալն է։
Իդեպ, նման ծրագրի փափագ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են ունեցել, հարցն ավելի առարկայական քննարկվել է, ուշադիր, այս տարի փետրվարի 25-ին Էրդողանի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում։
Եթե սրան գումարենք նաև Կարս-Նախիջևան նախագծվող երկաթգիծը, ապա ակնհայտ է, որ Հայաստանն օր առաջ պետք է նոր բանակցողով հանդես գա, որպեսզի հնարավորինս չեզոքացնի նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ փաստաթղթի նաև 9-րդ կետը։»,- գրել է Աշոտյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-24 17:38
Сегодня, 24 июня в первый рейс в текущем году отправился международный поезд компании «Южно-кавказская железная дорога» по маршруту Ереван-Батуми-Ереван. По положению на сегодня уже реализовано порядка 1500 билетов.
-
2024-06-24 10:42
«Власти Армении берут на себя идеологическую инициативу, - пишет на своей странице в Фейсбук руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк Айвазян.
-
2024-06-24 09:43
Налоговая реформа превратит Армению в страну упущенных возможностей Если мы не отстоим интересы малого бизнеса и не сделаем предпринимательство массовым явлением, то сбудется то, что написано в подзаголовке статьи. Я переехал в Армению из России, и там в моем окружении было очень много людей из микро- и малого бизнеса, а также самозанятых. Но я не буду опираться на свои субъективные ощущения, а возьму для сравнения данные налоговой службы России - по положению на 10 апреля 2024 года.
-
2024-06-21 11:09
"Велосипедный цирк был бы похвальным, если бы Арцах не был передан врагу за наличные деньги", - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак Закарян..