Последние новости

ՀՀ ՄԻՊ-ը պետական կառավարման մարմիններից պարզաբանումներ կպահանջի

ՀՀ Մարդու իրավունքների շատպան Արման Թաթոյանն այցելել է Սյունիքի մարզ և հայտնել ռազմական գործողություններից հետո սահմանազատումնեիր հետ կապված խնդիրների մասին, ինչը ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ, տեղեկացնում է Newsarmenia.am։

«Այն գյուղերը, որոնք մենք այցելեցինք, օրինակ՝ Արավուս, Խնածախ, Խոզնավաև և մի շարք այլ գույղերում մարդիկ ունեն արոտավայրեր, որոնք անորոշ վիճակում են այս պահին արդյո՞ք դա իրենց տիրապետության տակ է մնում, թե՝ ոչ։ Դրանից բացի կան նաև մասնավոր տարբեր հողատարածություններ»,- ասել է Թաթոյանը։

Նշվում է, որ այցի շրջանակում քննարկումներ են տեղի ունեցել Գորիսի քղաքապետի, համայնքապետարանի անձնակազմի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի անձնակազմների հետ։ Արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն գրություններ պետական կառավարման մարմիններին և կպահանջվեն պարզաբանումներ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ