«Սանիթեք» ընկերության հայտարարությունը
Արդեն շուրջ երկու տարի շարունակ Հայաստանի իրավապահ համակարգը, ի դեմս քննչական մարմինների, դատախազության և դատական ատյանների, ակնհայտորեն ենթարկվելով գործադիր իշխանության հրահանգների, ապօրինի քրեական հետապնդումներ է իրականացնում «Սանիթեք ընկերությունների» խմբի և իր բաժնետերերի դեմ, որոնք հանդիսանում են օտարերկրյա ներդրողներ. ապօրինաբար հարուցվում են քրեական տարատեսակ գործեր վերջինիս դեմ և այլն: Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Մինչ օրս նշված քրեական գործերը չեն դադարեցվել։ Որևէ պաշտոնատար անձի մեղադրանք չի առաջադրվել, որևէ դրվագով հանցակազմ չի հաստատվել, գործերով չի հիմնավորվել հայտարարված որևէ խախտում։ Նախաքննությունն էլ այժմ փաստացի չի իրականացվում, և քրեական գործերն, ըստ էության, գտնվում են փակուղու մեջ։
Նշված քրեական գործերը շարունակությունն են Քաղաքապետարանի նախորդող ապօրինի գործողությունների և «Սանիթեքի» նկատմամբ ոչ իրավաչափ վարքագծի: Քաղաքապետարանը հրաժարվել է կատարել իր վճարման պարտականությունները «Սանիթեք ընկերությունների» խմբի նկատմամբ՝ նախաձեռնելով մի շարք անհիմն հայցեր:
Բացի քրեական գործեր հարուցելու և անհիմն հաղորդումներ ներկայացնելուց, դատախազության և քննչական մարմինների ռեսուրսները անիմաստ սպառելուց, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է «Սանիթեք ընկերությունների» խմբի հետ կնքված պայմանագրերի լուծման ապօրինի գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը, այդ թվում նաև՝ «Սանիթեքի» գույքը Քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։
Բացի «Սանիթեք»-ից ապօրինի կերպով բռնագրավված գույքից օգուտ ստանալու հանգամանքից, որը փոխանցվել է այդ նորաստեղծ ընկերությանը, Երևանի քաղաքապետարանն այսօր ծախսում է առնվազն 20 տոկոսով ավել գումար իր իսկ կողմից ստեղծված ընկերության միջոցով կազմակերպելով նույն ծառայությունները և միաժամանակ չվճարելով կիրառելի հարկերը, ինչի մասին կատարվել են բազմաթիվ հրապարակումներ:
Նշված գործողությունները հանգեցնում են «Սանիթեքի» ներդրումների էքսպրոպրիացիայի (ունեզրկում): Այս գործողությունների հետևանքով «Սանիթեք ընկերությունների» խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը և գնալ սնանկացման, ինչը, իհարկե, հանգեցրել է խիստ բացասական հետևանքների ընկերության բաժնետերերի համար:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել նաև, որ «Սանիթեք ընկերությունների» խումբը բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որևէ արձագանք չի ստացվել և բոլոր դիմումներն ու համաձայնության գալու փորձերը մնացել են անհետևանք:
Ամիսներ շարունակ «Սանիթեք»-ը հույս ուներ, որ կատաղի պատերազմի և կործանարար համավարակի համատեքստում Հայաստանի իշխանությունը կդրսևորի բարի կամք և իրավիճակը հարթելու կամահայտնություն կհայտնի:
Այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու և ժխտելու իր գործելաոճը՝ չթողնելով «Սանիթեք»-ին որևէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 15:29
Ряд армянских организаций, действующих в Нидерландах, отказались участвовать во встрече с главным уполномоченным по делам диаспоры Армении Заре Синаняном, сообщает голландское отделение АРФ «Дашнакцутюн». Синанян был в Нидерландах с 17 по 20 февраля. Во встрече не приняли участие местный офис АРФД и молодежные организации партии, офис «Ай Дат», Всеобщий армянский физкультурный союз «Оменетмен», благотворительная организация «Союз армянской помощи», а также подведомственные им структуры.
-
2025-02-22 15:29
Соединенные Штаты предложили простую, историческую резолюцию в ООН, которую мы призываем все государства-члены поддержать, чтобы наметить путь к миру, заявил госсекретарь США Марко Рубио, но не стал подробно комментировать содержание предложенной резолюции, отмечает AFP.
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал: