Последние новости

Ադրբեջանը թույլ չի տալիս որոնել անհետ կորած հայ զինվորներին

Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել այն վայրերում, որտեղ հնարավոր է ողջ մնացած զինվորներ լինեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, որն արդեն շուրջ 20 օր է, ինչ Արցախում է։

Նա հայտնեց, որ փրկարարաորոնողական աշխատանքների արդյունքում Ջաբրայիլի և Ֆիզուլիի տարածքից բերվել է 64 մարմին՝ արդեն ոսկրացած։

«Ահավոր մի տեսարան, մենք պարկեր ենք տեսել, մարմիններ չենք տեսել, մի կտոր ոսկոր ընդամենը»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, ըստ որի շուրջ 100 հայ է գերեվարվել օրերս՝ Ղուկասյանը նշեց, որ խոսքը գնում է այն գյուղերում գտնվող մոբի մասին, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, սակայն այդ խմբից 72-ը տանն են, այսինքն՝ ստացվել է նահանջ հրաման, ում ազատ դուրս գալը երաշխավորվել է, բայց տարածքում 10 հոգուց ավել մարդ է կորել և հավանականությունը մեծ է, որ գերի են վերցվել։ Ըստ նրա այս տեղեկությունները պաշտոնապես հաստատված չեն։

Անհետ կորած զինվորի հարազատն անհանգստություն հայտնեց, որ Ադրբեջանը չի թույլատրում փրկարարաորոնողական աշխատանքներ իրականացնել Հադրութի և Մարտունիի շրջանում, թույլատրում են միայն աշխատանքներ իրականացնել Ջաբրայիլի և Ֆիզուլիի տարածքում։

«Ինչու՞ չեն թողնում Հադրութ, Մարտունի, որովհետև հավանականությունը շատ մեծ է, որ այդտեղ գտնվում են ողջ մնացած տղաներ, որոնք կարող են ինչ-որ բան անել։ Անգամ ասել են՝ կենդանի, ողջ մնացածների տեղը գիտե՞ք, ասեք՝ մենք գնանք բերենք։ Ծաղրում են։ Եթե այնտեղ ողջ մնացած չկա, ինչու՞ են թողնում Ֆիզուլիում և Ջաբրայիլում աշխատանքներ իրականացնել, բայց չեն թողնում Մարտունի, Հադրութ։

Հաշվարկներով՝ այնտեղ պետք է գտնվեն ողջ մնացած մարդիկ և իրենք մտածում են այդտեղ վերջնականապես «մաքրել», հետո թույլ տալ որոնողական աշխատանքներ իրականացնել»,- նշեց Ղուկասյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ