ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը: Այս մասին թվիթթերում գրել է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հաջորդ փուլը պատժամիջոցների հաստատումն է ԵՄ Խորհրդի կողմից:
Դեկտեմբերի 10-ին ԵՄ երկրների կառավարությունների ղեկավարները Բրյուսելում հանդիպման ժամանակ հավանություն են տվել սահմանափակող միջոցների ռեժիմի հերթական երկարաձգմանը:
Վճիռը, որը իրավաբանական բնույթ ունի, կընդունվի ԵՄ Խորհրդի կողմից, և Եվրամիության «պաշտոնական ամսաթերթում» օրենսդրական ակտի հրապարակումից հետո ուժի մեջ կմտնի:
Տնտեսական պատժամիջոցները նախապես սահմանվել էին 2014 թվականի հուլիսի 31-ին՝ ի պատասխան «Ռուսաստանի գործողությունների, որոնք ապակայունացնում են Ուկրաինայի վիճակը»: Դրանից հետո այդ միջոցներն ուժեղացվել էին 2014 թվականի սեպտեմբերին:
Տնտեսական պատժամիջոցները ներառում են ԵՄ առաջնային և երկրորդական շուկա հասանելիության սահմանափակումը ռուսական 5 ֆինանսական հաստատությունների համար, ինչպես նաև զենքի առևտրի արտահանման և ներմուծման արգելք ու մի շարք այլ սահմանափակող միջոցներ:
Տնտեսական պատժամիջոցներից բացի՝ Ռուսաստանի նկատմամբ գործում են այլ սահմանափակող միջոցներ՝ կապված «Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական անեքսիայի» հետ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 14:14
Пока премьер Никол Пашинян продолжает свой «крестовый поход» против ААЦ, который полностью вписывается в канву антицерковных и антиармянских заявлений азербайджанской власти, турецкие «экологи» атакуют Мецаморскую АЭС. В Турции 1 июня 33 организации, занимающиеся вопросами экологии и прав человека, провели акцию в Игдыре, призывая закрыть Мецаморскую атомную электростанцию (АЭС) в Армении, сообщают турецкие СМИ.
-
2025-06-05 13:55
Россия в контакте с азербайджанской стороной и работает над урегулированием вопроса вокруг возможного закрытия Русского дома, сообщил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).