Последние новости

Ընդդիմությունը դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի օր

«Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի: «Արժանապատվության երթի» ընթացքում այդ մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

«Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին մենք բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,– ասաց նա։

Նա նաև նշեց, որ դեկտեմբերի 22-ը լինելու է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի ամենավճռական օրը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ