Последние новости

Ադրբեջանը փորձում է արդարացնել հրադադարի կոպիտ խախտումները, որոնք ոտնահարում են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները. ՀՀ ԱԳՆ

Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված մեկնաբանությունում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան պնդել է, որ «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»:

Մեկնաբանություն ստանալու խնդրանքով Aysor.am-ը դիմել է ՀՀ արտգործնախարարություն։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ «նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ և աներկբա նշված են եղել այն շրջանները, որտեղից հայկական զինված ուժերն արդեն իսկ դուրս են բերվել»:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի միակողմանի մեկնաբանությունները նպատակ ունեն արդարացնելու վերջին օրերին իր կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի կոպիտ խախտումները, որոնք ոտնահարում են վերոնշյալ հայտարարության դրույթները», - նշել է Նաղդալյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ