Արմեն Աշոտյան. Այս ամենը տեղի չէր ունենա, եթե նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը սրան կաբինետից նետած լիներ առնվազն աղբարկղ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Սյունիքն անպաշտպան թողնելը հանցավոր ծրագրի մի մասն է, սրանում որևէ կասկած չկա։ Նոյեմբերի 9-ին դավաճանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն ակտում որևէ պարտավորություն հեռանալու Զանգելանի և Կուբաթլուի շրջանների շատ փոքր, բայց Սյունիքի թիկունքը պահող տարածքներից չկար։
Դավաճանը, մի քանի օր առաջ փորձելով վրայից կրկին գցել պատասխանատվությունը և մոլորեցնել ժողովրդին, ասել էր, թե «բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»:
Փաստորեն ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը սրա համար «սահմանների ճշգրտում» է, ու սույն ստահակը Հայաստանի հարավը թշնամու ուղիղ նշանառության տակ վերցնող դիրքերը փոխանցում է թուրքին «փոխըմբռնման» շրջանակներում։
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը սրան կաբինետից նետած լիներ առնվազն աղբարկղ, եթե ոչ՝ բանտախուց։
Մեր կորուստներն էլի շարունակվելու են այնքան ժամանակ, որքան հայկական երկու հանրապետություններն հանձնող դավաճանը նստում է Հանրապետության հրապարակում»։
Պանորամա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 06:27
Экс-госминистр Арцаха Артак Бегларян в ответ на последнее заявление МИД Армении направил ведомству ряд вопросов, в частности, о «моральных, политических и правовых границах».
-
2025-04-08 19:42
Депутаты Госдумы России на пленарном заседании единогласно приняли закон о ратификации Договора о всеобъемлющем стратегическом партнерстве между Российской Федерацией и Исламской Республикой Иран.
-
2025-04-08 19:39
Вещание иностранных телеканалов и программ в рамках общественного мультиплекса – угроза для Армении. Об этом на заседании постоянной парламентской Комиссии по образованию, науке, культуре, диаспоре, молодежи и спорту во время представления отчета Комиссии по телевидению и радио о деятельности и состоянии свободы информации в аудиовизуальных медиа за 2024 год заявил 8 апреля председатель комиссии Тигран Акопян.
-
2025-04-08 19:34
Второй раунд российско-американских консультаций, посвященных работе дипмиссий, состоится в ближайшие дни в Стамбуле. Об этом сообщили РИА Новости в МИД РФ.