Իշխանությունը իմպոտենտ է, պահանջում ենք այս իշխանության անհապաղ հեռացումը․ Քաջարանի համայնքապետ
Թուրքը չի գալիս, ասում ՝ դուրս արի, երկրի ղեկավարության մակարդակով իջեցված հրամանով մարդիկ գալիս, ասում են՝ ցավալի է, բայց ժողովուրդ ջան, պիտի դուրս գաք, իսկ եթե՝ չէ, ապա մենք ձեռքներս ձեզնից լվանում ենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին Կապանում բողոքի ակցիայի ժամանակ, բնակիչների հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։
Նա շեշտեց՝ որևէ մեկը չփորձի քաղաքական ենթատեքստ հաղորդել տեղի ունեցողին, հարցը անվտանգությանն է վերաբերվում, և իրենք են մտահոգ են Սյունիքի ճակատագրով։
«Անզոր իշխանություն է, սա իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ, որ գնա ռուսի հետ խոսի, բանակցի, գոնե մի ստորակետ հօգուտ մեզ անի, էդպիսի բան չկա։ Ոնց որ միտումնավոր արված լինի։ Սա Սյունիքի ինքնապաշտպանության հարց չի, սա Սյունիքի փրկության հարցն է, սա գոյության խնդիր է։ Սյունեցին էսօր մինև վերջ մնացել է իր հողում, մենք զադնի չենք տվել մեր հողից, հակառակը։ Մենք պահանջում ենք այս իշխանության անհապաղ հեռացումը։ Այս փուլում իշխանության պետք է գան կարող ուժեր, որոնք էս հարցերի լուծումը կարող են տալ։ Մենք ուրիշ պահանջ չունենք»,- ասաց համայնքապետը։
Նշենք, որ ըստ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի՝ ՊՆ-ից հրաման է իջեցվել, որ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 13:51
Вице-премьер РФ Алексей Оверчук обсудит в Ереване возможность трехсторонней встречи с Баку по вопросу разблокирования коммуникаций.
-
2025-08-15 13:50
Участники Евразийского межправсовета подписали 10 документов, касающихся, в том числе развития биржевых торгов, общего рынка лекарственных средств и медицинских изделий в ЕАЭС.
-
2025-08-15 13:49
Армянская сторона после вашингтонских договоренностей смогла убедить Иран, что все красные линии ИРИ соблюдены. Об этом в интервью IRNA заявил министр иностранных дел Ирана Абас Аракчи.
-
2025-08-15 13:48
Судья Уголовного суда общей юрисдикции города Ереван Карен Фархоян принял в производство уголовное дело в отношении архиепископа Баграта Галстаняна и других лиц.