Բելգիայի ներկայացուցիչների պալատը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան
Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելգիայի հայերի կոմիտեից:
Նշվում է, որ բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը թեթևացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, ինչպես նաև հրադադարի ռեժիմը պահպանելուն և բանակցությունները Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն:
Ի թիվս այլ դրույթների, Խորհրդարանը, մասնավորապես, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում և պահանջում է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և զերծ մնալ «տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից:
«Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:
Կոմիտեն կոչ է անում կառավարությանը առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:
Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարվել էր պատգամավոր Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով դեկտեմբերի 9-ը սահմանվում է Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր: Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը»,- ասված է Բելգիայի հայերի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 18:34
На Площади Республики Еревана 10 мая проходит митинг движения «Во имя Родины» под руководством предстоятеля Тавушской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Баграта Галстаняна. ОЖИДАЕТСЯ, ЧТО ОН ОБЪЯВИТ О ДАЛЬНЕЙШИХ ШАГАХ. Напомним, что с утра в Ереване и ряде областей прошли многочисленные мирные акции народного неповиновения, к движению присоединись многие студенты.
-
2024-05-10 17:58
Жители села Киранц вновь заблокировали дорогу Ереван-Тбилиси на участке Киранц-Воскепар. Об этом Sputnik Армения сообщил один из жителей села.
-
2024-05-10 17:56
Госдума России утвердила кандидатуру Михаила Мишустина на пост председателя правительства, за его кандидатуру проголосовали 375 депутатов.
-
2024-05-10 17:14
Члены инициативы «Айакве» перекрыли трассу Спитак – Ереван. Об этом Новости Армении – NEWS.am сообщили с места проведения акции.