Կարմիր Խաչը կասկածում է գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի պահպանմանը
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կասկածներ ունի գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի պահպանման հարցում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է կոմիտեի օպերատիվ գործունեության ծրագրերի ղեկավար Պասկալ Հունտը:
«Իհարկե, մենք ողջունում ենք գերիների փոխանակումը, դա կթեթևացնի ընտանիքների տառապանքը։ Բայց հիմա ես չեմ կարող ասել, թե արդյոք այդ փոխանակումը եղել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,– ասել է Հունտը` հավելելով, որ ԿԽՄԿ–ն գործընթացին չի մասնակցել։
Հունտը հույս է հայտնել, որ դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ռազմագերիների փոխանակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մեջ նոր փուլ է նախանշվում։
Բայց իրավիճակի զարգացման վերաբերյալ միանշանակ դրական կանխատեսում տալը, ըստ նրա, դեռ վաղ է, քանի որ վստահությունը, նրա ձևակերպմամբ «դեռևս չափազանց փխրուն է»։
Հունտը նաև հայտնել է, որ Կարմիր Խաչն առայժմ չի ստացել ո՛չ պահվող գերիների, ո՛չ էլ անգամ փոխանակված անձանց ցուցակները։
«Բայց ես կարծում եմ, որ կարևոր է, որ ԿԽՄԿ-ն ստանա գերիների ցուցակը, նրանց այցելելու հնարավորություն ունենա։ Եվ ինչպես գերիների, այնպես էլ զոհերի հարցում, դա չպետք է քաղաքականցված լինի, չպետք է «ակն ընդ ական» մոտեցման մաս լինի»,– ասել է Հունտը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Անդրադառնալով անհետ կորածների խնդրին`ԿԽՄԿ ներկայացուցիչն ասել է, որ երբ ավարտվի զոհերի մարմինների հավաքման գործընթացը, պարզ կդառնա, թե էլի քանի անհետ կորած կա։
«Վախենամ՝ կորածները դեռ շատ լինեն, և մենք կշարունակենք տարածաշրջանում աշխատել այդ հարցով և օգնել ընտանիքներին,– ասել է նա,– Առայժմ դեռ չափազանց վաղ է խոսելը։ Դա կախված է գերիների թվից։ Բոլորը խոսում են «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի մասին, բայց ես դեռ չգիտեմ, թե ինչ թվեր նկատի ունենք «բոլորը բոլորի դիմաց» ասելով։ Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի։ Նաև հարցեր կան, թե քանի քաղաքացիական անձ է սպանվել, քանի զինծառայող է սպանվել։ Պատկերը դեռ հստակ չէ։ Կողմերը դեռ տվյալներ են հավաքում, հավաքում են մարմինները և փորձում են ճանաչել դրանք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.
-
2025-04-23 15:07
Правительство Армении на заседании 23 апреля приняло решение выделить Союзу добровольцев "Еркрапа" (СДЕ) под руководством близкого соратника премьер-министра Никола Пашиняна - Сасуна Микаеляна 234 миллиона 638 тысяч драмов (около 602 тысяч долларов США) для обеспечения непрерывности деятельности организации.