Կորցնում ենք Հայաստանի ողնաշարը. Սյունիքում սպասում են «մի ադեկվատ մարդու»
Սյունիքի մարզում արդեն երկրորդ օրն անցկացվող բողոքի ակցիաների նպատակը մարզի անվտանգության ապահովումն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Սյունիքի մարզը կորցնում ենք, Հայաստանի ողնաշարն ենք կորցնում։ Ժողովուրդը ոտքի է կանգնել, որպեսզի փորձի ինչ–որ ձևով հարցին լուծում տալ»,– ասաց Հովսեփյանը։
Նա նաև պատմեց, որ պատերազմի օրերին Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարները դիրքավորվել էին` պաշտպանելու իրենց համայնքների անվտանգության բուֆերային գոտին։
«Բայց չարաբաստիկ հայտարարությունը մի կողմից, մյուս կողմից` Սյունիքի մարզի բոլոր պոստերը երեկվանից հետ ենք տալիս, գալիս են մտնում մեր համայնքների տարածք։ Այս ճանապարհը, որի վրա մենք հիմա կանգնած ենք, թուրքերի քարտեզներով ու մեր չակերտավոր իշխանության համաձայնությամբ, ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մենք այսօր անվտանգության լուրջ խնդիր ունենք։ Փորձում ենք այս ամենը կանխել, ու ամենակարևորը` հասկանալ` Էս երկրում մի պատասխանատու անձ կա՞, որ գա պատասխան տա այս իրավիճակի համար»,– ասաց նա։
Ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ շարունակելու են փակ պահել Գորիս-Կապան ճանապարհը այնքան ժամանակ, մինչև «մի ադեկվատ մարդ հայտնվի»։
Մենուա Հովսեփյանը նշեց, որ սյունեցիները սպասում են այն մեկ մարդուն, որ կկարողանա ստեղծված ծանր պայմաններում պահել Սյունիքը։ Միաժամանակ սյունեցիները սպասում են նաև ՀՀ, իրենց որակմամբ` «հանցավոր» կառավարության հրաժարականին ու պահանջում, որ ՀՀ ԶՈւ–ը վերադառնան այն դիրքերը, որտեղ եղել են հրադադարի հայտարարության ստորագրության պահին, այնպես, ինչպես նախատեսված է այդ փաստաթղթով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).