Վանեցյանի կոչը ԱԱԾ պահեստազորայիններին
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին և վետերաններին, որոնք հանդես են եկել հայտարարությունով և կոչ արել վարչապետին հրաժարական տալ, տեղեկացնում է News.am-ը:
Վանեցյանի կոչում ասվում է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգարժա՛ն պահեստազորայիններ և վետերաններ,
Շնորհակալ եմ այս օրհասական պահին մեր Հայրենիքի ապագայի հետ կապված ձեր մտահոգության ու հնչեցրած հստակ գնահատականների համար։
Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ Մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական այս տոնը, ցավոք, չենք կարող նշել նախկինի պես: Այս տարին տարբերվում է նախորդ բոլոր տարիներից։ Վտանգված է մեր պետության և ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ և դեռևս չլուծված անվտանգային խնդիրներ:
Որպես ազգային անվտանգության համակարգում երկար տարիների ծառայող՝ առաջարկում եմ ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներին, պահեստազորի սպաներին, ենթասպաներին, շարքային կազմին և սիրելի վետերաններին՝ այս տարի Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ին, այցելենք Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին։ Վստահ եմ՝ հենց Եռաբլուրն է այն վայրը, որտեղ մենք պետք է լինենք մեզ համար կարևոր այդ օրը:
Հրավիրում եմ և հուսով եմ՝ մեզ կմիանան նաև Ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների և զինված ուժերի մեր հարգարժան գործընկերները:
Սպասում եմ բոլորիդ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Եռաբլուրում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.