Նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան հունվարից
Նոր ավտոբուսները կահավորված են այնպես, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն առանց դժվարությունների կարող են օգտվել դրանցից։
Երևան բերված նոր ավտոբուսները կերթևեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից: Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին»,- գրել է քաղաքապետը։
Դեկտեմբերին արդեն կմատակարարվեն 30 կոմպակտ ավտոբուսներ, հունվարին՝ ևս 30, փետրվարին այս թիվը 40-ով կավելանա։ Նոր ավտոբուսները փուլային սկզբունքով կընդգրկվեն մայրաքաղաքի երթևեկության ցանցում և կսպասարկեն մեր երևանցիներին։
Նա նաև տեսագրություն է հրապարակել, որում ներկայացնում է նոր ավտոբուսները, որոնք երկու դուռ ունեն։ Հատուկ բարձիկները հնարավորություն են տալիս առանց այն էլ ցածր հատակն ավելի իջեցնել. սրա շնորհիվ հեշտությամբ հնարավոր է մանկասայլակով բարձրանալ։
Բոլոր ավտոբուսները կահավորված են այնպես, որ հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիները ևս ավտոբուս մուտքի և ելքի որևէ դժվարություն չեն ունենա։
Սրահում նախատեսված է 17 նստատեղ և 5 ուղևորի համար կանգնելու տեղ։ Քաղաքապետը նշում է՝ իրականում ավելի շատ ուղևոր էլ կտեղավորվի, արդեն փորձարկել են։
Քաղաքապետը ևս մեկ լավ լուր հայտնեց՝ բոլոր վարորդներն ունենալու են հատուկ համազգեստ, իսկ ավտոբուսներն էլ գործելու են առավոտյան 7:00- 23:00 կամ 8:00-24:00։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարված մրցույթում շահել է ռուսական «ԳԱԶ» ընկերությունը։
Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը ևս մեկ մրցույթ է հայտարարել՝ 8 ու կես մետրանոց 161 ավտոբուսների մատակարարման համար։
Քաղաքապետը հույս ունի, որ տրանսպորտային ցանցի բարելավման բոլոր նպատակները ժամանակին կիրագործվեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.