Սյունեցիներ․ «Սյունեցին ամուր կանգնած է, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գորիս-Կապան ճանապարհը փակած քաղաքացիները դադարեցրին ակցիան, սակայն նշեցին, որ իրենց գործողությունները կրելու են շարունակական բնույթ, տեղեկացնում է News.am-ը:
«Մենք այսքան ժամ այստեղ կանգնելուց հետո մեր հայրենակիցների հետ միասին, էլի ոչ մի հստակ պատասխան չստացանք: Դավաճանած անձի կողմից կնքված պայմանագիրը լիարժեք իր գործողությունները կատարում է, և մենք քանի որ անհանգստություն ենք պատճառում մարդկանց, այսօր ժամանակավորապես կբացենք ճանապարհը:
Ակցիաները լինելու են շարունակական, ամեն օր: նա, ով 30-40 կմ առաջ դրված պոստերը մեկ գրչի հարվածով հետ բերեց, նվիրեց թուրքին, մինչև տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սև աթոռից և չհանձնի այդ աթոռը նրան, ով կգա և պատասխանատու ձևով այս հարցերին լուծում կտա: Մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան, որ գա մարդ, որ մեր հարցերին պատասխաններ տա:
Ժամը 5-ը ուժի մեջ է, այդ ժամին այն տարածքները, որոնք գծագրով, GPS-ով մտնում են թուրքի հողի մեջ, հանձնվելու են թուրքերին: Թե ով է երաշխավորելու սյունեցու անվտանգությունը, դեռ պարզ չի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Սա գոյատևման պայքար է, քանի որ վտանգված է Սյունիքն ամբողջությամբ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ անտերության ենք մատնված: Իշխանությունից չկա մի մարդ, որ գա, լսի սյունեցու ձայնը: Այդ պայմանագիրը, որ ասում են եռակողմ է, դադարեցրեք ասել եռակողմ, այն դարձել է արդեն երկկողմ՝ թուրք և ռուս: Որովհետև այստեղ չկա Հայաստանի ներկայացուցիչ, որը պետք է պահի սյունեցու, հայի և արցախցու ինքնությունը և պաշտպանի իր անվտանգությունը: Մենք նահանջելու տեղ չունենք: Պինդ եղեք, սյունեցին ամուր կագնած է, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.