Последние новости

Ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտեցել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղին

Ադրբեջանական զինուժի ստորաբաժանումը 1-1.5 կմ հեռավորության վրա է գտնվում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց կամավորներից մեկը, ով ընկերների հետ այս պահին կանգնած է գյուղի պաշտպանական դիրքերում։

«Ադրբեջանական ստորաբաժանումները 1-1.5 կմ մոտեցել են Շուռնուխին անտառային ճանապարհով։ Մենք նրանց շարժն արձանագրել ենք մոտավորապես ժամը 18.15-ին։ Հիմա ադրբեջանցի զինծառայողները գյուղից երևում են»,-ասաց տղամարդը։

Հայկական գյուղից մինչև ադրբեջանցիների մոտակա դիրքն ուղիղ գծով մոտավորապես 1 կիլոմետր է։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն էլ Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ տեղի աշխարհազորայինները ստիպված էին հեռանալ այն բանից հետո, երբ Հայաստանի ԶՈւ-ն դուրս է հանել հրետանին ու անձնակազմը մինչ այդ զբաղեցրած դիրքերից։

«Գյուղում այժմ միայն կամավորներն են։ Կանանց ու երեխաներին դուրս ենք հանել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»-, ասաց Արշակյանը։

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ