Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորական խումբն Արցախից Հայաստան է գալիս
Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորականների խումբն Արցախից ճանապարհվել է դեպի տուն։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ ինքն ու «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նոր են վերադարձել Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Իրենց աչքերով տեսել են, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ` իրենց տեղում։
«Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերպված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում»,- գրել է Հովսեփյանը։
Նա հորդորել է զգույշ և ուշադիր լինել տեղեկատվության տարածման հարցում:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Շիրակի մարզի 58 կամավորականներին ու ՄՈԲ֊ի 12 տղաներին, որոնք հայտնվել էին շրջափակման մեջ։ Նրանք անվտանգ դուրս են եկել շրջափակումից, իջել դիրքերից ու արդեն վերադառնում են տուն։ Նրանց հետ կապը որոշ ժամանակով ընդհատվել էր. այդ էր պատճառը, որ դեկտեմբերի 16-ին տեղեկություն տարածվեց, թե ադրբեջանական զինուժի կողմից մոտ 150 շիրակցի է գերեվարվել։
«Կամավորների մեջ էին 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական ղեկավարներ, որոնք ամուր պահել են իրենց վստահված դիրքերը և զիջել դրանք միայն իրենց հերթափոխի հասած մեր եղբայրներին, իսկ կեսգիշերն անց մեր կամավորներին կդիմավորենք արդեն Շիրակի մարզում»,- Facebook -ի իր էջում հավելել է «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.
-
2025-06-05 16:34
Посол США в Грузии Робин Данниган объявила о своем уходе с дипломатической службы и выходе на пенсию. Заявление об этом появилось на официальной странице посольства США в Грузии в Facebook. Данниган подчеркнула, что ее решение носит исключительно личный характер и не связано с позицией Вашингтона.
-
2025-06-05 16:32
Премьер-министр Никол Пашинян созвонился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, сообщает пресс-служба главы армянского кабмина.
-
2025-06-05 16:32
В Азербайджане предпринимаются попытки представить законную общественную деятельность Рубена Варданяна, находящегося в бакинской тюрьме, как преступную. Это противоречит основам правового государства, говорится в заявлении его адвоката Авраама Бермана, прокомментировавшего обвинительное заключение по делу подзащитного.