«Ժողովուրդ». «ԻՄ ՔԱՅԼ»-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ տեղեկացանք, որ ամբողջ խմբակցությունից հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր:
Այդքան սակավամարդ հանդիպումն էլ պայմանավորված է հենց Արմեն Գրիգորյանի անձով, քանի որ շատերը չեն ցանկացել հանդիպել նրան՝ հենց Գրիգորյանին համարելով Արցախում պատերազմի և դրա հետևանքների պատասխանատուներից մեկը:
Այսպիսով, տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ պատգամավորներն Արմեն Գրիգորյանին հորդորել են հրաժարական տալ և հեռանալ, քանի որ նա ևս տապալել է իր գործառույթները և չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե:
Ընդ որում, տեղեկցանք, որ հանդիպման նախաձեռնողը հենց խմբակցությունն է եղել, քանի որ հաճախ հանդիպումների ժամանակ հարց է բարձրաձայնվել, թե ուր է Արմեն Գրիգորյանը, ինչով է զբաղվում: Եվ, ահա, այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով Արմեն Գրիգորյանին հրավիրել էին խորհրդարան և քննադատել՝ ասելով, որ պետք է հրաժարական տա: Սակայն Արմեն Գրիգորյանը պատգամավորներին ասել է, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ևս գրել էր, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արմեն Գրիգորյանը գրեթե ոչ մի հանդիպում չի ունեցել և չի կատարել երկրի անվտանգության հարցերին առնչվող իր գործառույթները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.