Последние новости

Գաբրելյանով. Ջրբաժանը շատ պարզ է՝ կա՛մ թուրքամետ Հայաստան Փաշինյանով, կա՛մ ռուսամետ Հայաստան առանց Փաշինյանի

Առավոտյան կարդացի Փաշինյանի հերթական ցինիկ ելույթը: Ինձ դա չզարմացրեց, ընդհանրապես: Այս մասին իր Telegram ալիքում նշել է «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը:

«Առավոտյան կարդացի Փաշինյանի հերթական ցինիկ ելույթը: Ինձ դա չզարմացրեց, ընդհանրապես: Նա, իհարկե, թաղվելով կեղտի կույտի մեջ, որը վախով ստեղծել է իր շուրջը պատերազմի ընթացքում, խեղդվում է:

Բայց ես մի բան եմ հասկանում՝ այսպիսի տականքը կամովին չի հեռանա: Եվ ցանկանում ենք մենք, թե չենք ցանկանում, բայց թշնամիների համախոհները մեզ ընտրություն չեն թողնում: Ստիպված ենք սգից հետո նրանց այնպես վերաբերվել, ինչպես թշնամիների: Ջրբաժանը շատ պարզ է՝ կա՛մ թուրքամետ Հայաստան Փաշինյանով, կա՛մ ռուսամետ Հայաստան առանց Փաշինյանի»,- նշել է Արամ Գաբրիելյանովը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ